ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ ԱՅԼ ԳՐԱՎՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՄԲ (կահույք, տեխնիկա, այլ)
Վարկի ժամկետը
 մինչև 24 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույքը
 18-24%
Վարկի արժույթը
 ՀՀ դրամ
Վարկի առավելագույն գումարը
 2.000.000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման վճար (միանվագ)  - մինչև 1.000.000 ՀՀ դրամ` 50.000 ՀՀ դրամ
 - 1.000.001-2.000.000 ՀՀ դրամ` 70.000 ՀՀ դրամ
 - 2.000.001 ՀՀ  դրամից ավելի վարկի գումարի դեպքում` վարկի գումարի 3,5 %-ի չափով

ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցման համար (ներառյալ ԱԱՀ)
 3000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակը  կանխիկ կամ անկանխիկ
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում  - ժամկետանց վարկի գումարի համար տույժ` 0,5 %
 - ժամկետանց տոկոսագումարի համար տույժ` 0,2%
Տարեկան փաստացի տոկոսադրույքը Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկային պայմանագրի կնքման պահին` ենթադրելով, որ կրեդիտավորման պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Վարկի մարումը, տոկոսագումարների հաշվարկման եղանակը Վարը մարվում է նվազող վճարումներով` հավասարաչափ ամորտիզացիայի սկզբունքով (երբ հաստատուն է վարկի մայր գումարի մարումը, իսկ տոկոսավճարները նվազում են վարկի մնացորդի նվազմանը զուգահեռ) տարին ընդունելով 365 օր 
Վարկի և տոկոսագումարների մարման հաճախականությունը Սահմանված է ամսական կամ պայմանագրային
Վարկը ժամկետից շուտ մարում ժամկետից շուտ մարման դեպքում տույժ չի գանձվում
Որոշման կայացում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 3 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 7 աշխատանքային օրվա ընթացքում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
-Վարկը ձևակերպվում է Կազմակերպության գլխամասային գրասենյակում (ք. Երևան, Սեբաստիա 66) և ՙԲրիջ՚ մասնաճյուղում (Կոմիտասի 34/46) :
-Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափով կատարելու դեպքում:
-Կազմակերպությունը(Գրավառուն) իրավունք ունի գրավի և/կամ Վարկային պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, պահանջել Գրավով ապահովված բոլոր պարտավորությունների կատարում, իսկ այդ պահանջը չբավարարելու դեպքում` Ձեր գույքի նկատմամբ տարածել բռնագանձում (առգրավել գույքը) և իր պահանջները բավարարել պայմանագրով սահմանված կարգով:
-Գույքի իրացումից ստացված գումարների հաշվին վարկի մնացորդային գումարի, հաշվարկված տոկոսների, ինչպես նաև վճարման ենթակա այլ պարտավորությունների գծով Կազմակերպության պահանջները չբավարարելու դեպքում, այն ենթակա է վարկառուից լրացուցիչ գումարի գանձման կամ դրան համարժեք այլ գույքի բռնագանձման միջոցով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
-Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումների ժամկետին չվճարելու դեպքում վարկառուի մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
-Տրամադրվող վարկի մեծությունը որոշվում է հաճախորդի վճարունակությունից` սահմանափակվելով գույքի գնահատված լիկվիդացիոն  արժեքի առավելագույնը 40 տոկոսի սահմաններում:
-Կազմակերպությունում մեկից ավելի վարկավորման դեպքում կանխիկի տրամադրման վճարը կազմում է վարկի գումարի  1.5 տոկոսը:

Թարմացվել է:
06 /12 /2011