ՈՍԿՈՒ ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐ
| ՈՍԿՈՒ ԳՐԱՎՈՎ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ |
|
| Վարկի ժամկետը |
1-12 ամիս |
| Տարեկան անվանական տոկոսադրույքը |
21-24% |
| Վարկի արժույթը |
ՀՀ դրամ |
| Վարկի գումարը |
- վարկի նվազագույն գումարը` 50.000 ՀՀ դրամ |
| Գնահատման վճար` ներառյալ ԱԱՀ | - 50.000- 100.000 ՀՀ դրամ` 1000 ՀՀ դրամ - 100.001-500.000 ՀՀ դրամ` 3000 ՀՀ դրամ - Յուրաքանչյուր հաջորդ 500.000 ՀՀ դրամի համար գումարվում է 3000 ՀՀ դրամ գնահատման վճար |
| Վարկի տրամադրման եղանակը | կանխիկ |
| Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում | - ժամկետանց վարկի գումարի համար տույժ` 0,5 % - ժամկետանց տոկոսագումարի համար տույժ` 0,2% |
| Տարեկան փաստացի տոկոսադրույքը | Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկային պայմանագրի կնքման պահին` ենթադրելով, որ վարկային պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և պայմանագրի կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները |
| Վարկի մարումը, տոկոսագումարների հաշվարկման եղանակը | Վարկի տոկոսագումարները վճարվում են ամեն ամիս, իսկ մայր գումարը` ժամկետի վերջում, կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ` գումարի հավասարաչափ մարմամբ |
| Վարկը ժամկետից շուտ մարում | ժամկետից շուտ մարման դեպքում տույժ չի գանձվում |
| վարկ/գրավ հարաբերություն | - մինչև 3 ամիս ժամկետի դեպքում` գնահատված արժեքի 100%-ի չափով - 3 ամսից ավելի մինչև 6 ամիս ժամկետի դեպքում` գնահատված արժեքի 100%-ի չափով` վարկը տրամադրելիս առաջին երեք ամիսների տոկոսները մարելու պայմանով - 6 ամսից ավելի մինչև 12 ամիս ժամկետի դեպքում` գնահատված արժեքի 90%-ի չափով |
| Պահանջվող փաստաթղթերի ցանկ | - անձնագիր - ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթեր |
| Վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշման կայացման չափանիշներ | - Դրական կամ չեզոք վարկային պատմություն - Մշտական բնակության վայրի առկայություն |
| Վարկի տրամադրման մերժման չափանիշներ | - Հաճախորդի կողմից ոչ արժանահավատ տվյալների ներկայացում - Բացասական վարկային պատմություն |
| ՀԱՐԳ |
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ /ՀՀ ԴՐԱՄ/ |
| 585 | 10.500 |
| 750 | 13.400 |
| 875 | 15.700 |
| 900 | 16.100 |
| 916 | 16.400 |
| 958 | 17.100 |
| 999 | 17.900 |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
Վարկը ձևակերպվում է Կազմակերպության "Կենտրոն" (Ամիրյան 5/2) և "Բրիջ" (Կոմիտաս 34) մասնաճյուղերում:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափով կատարելու դեպքում:
Կազմակերպությունը (Գրավառուն) իրավունք ունի` գրավի և/կամ Վարկային պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, պահանջել Գրավով ապահովված բոլոր պարտավորությունների կատարում, իսկ այդ պահանջը չբավարարելու դեպքում` առգրավել գույքը և իր պահանջները բավարարել պայմանագրով սահմանված կարգով:
Գրավի առարկայի իրացումից ստացված գումարների հաշվին վարկի մնացորդային գումարի, հաշվարկված տոկոսների, ինչպես նաև վճարման ենթակա այլ պարտավորությունների գծով Կազմակեպության պահանջները չբավարարելու դեպքում, այն ենթակա է վարկառուից լրացուցիչ գումարի գանձման կամ դրան համարժեք այլ գույքի բռնագանձման միջոցով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումների ժամկետին չվճարելու դեպքում վարկառուի մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
02 /03 /2012