Տարեկան փաստացի տոկոսադրույքը համարվում է համաձայնեցված և տարեկանացված, քանի որ դրա հաշվարկի մեջ հաշվի են առնված տոկոսների վճարման հաճախականությունը, ՀՀ "Սպառողական կրեդիտավորման մասին" օրենքով սահմանված ծախսերը և տարեկանի է բերված համաձայն բարդ տոկոսի սկզբունքի:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հիմք ընդունելով հետևյալ բանաձևը`

որտեղ` i - փաստացի տարեկան տոկոսադրույքն է, A - վարկի գումարը, n - վարկի մարմանն ուղղված վճարի թիվը, N-վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը, Kn - վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը, Dn - վարկի տրամադրման օրից մինչև վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերի թվով:

Վարկի հավասարաչափ մարման գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`


որտեղ`
K - վճարման չափն է,
A - վարկի գումարը,
R - տոկոսադրույքը (ամսական կտրվածքով, օրինակ` 24%/12=2%),
P- վարկի մարման ժամկետը:

Օրինակ 1.
Վարկի գումար - 500.000 ՀՀ դրամ,
Անվանական տարեկան տոկոսադրույք - 24%
Վարկի ժամկետ - 12 ամիս
Լրացուցիչ միանվագ վճար - 1000 ՀՀ դրամ
Մարումներ - ամենամսյա հավասարաչափ մարումներ (մայր գումարը և տոկոսը միասին նույն գումարն է յուրաքանչյուր ամիս)

Ամսական վճարման չափը կկազմի` 

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի`

տվյալ դեպքում N=13, որից մեկ վճարումը վարկի ստացման պահին վճարն է (1000 ՀՀ դրամ) և մյուս 12-ը` մայր գումարի և տոկոսների վճարումներն են:

Օրինակ 2.
Վարկի գումար - 100.000 ՀՀ դրամ,
Անվանական տարեկան տոկոսադրույք - 24%
Վարկի ժամկետ - 12 ամիս
Լրացուցիչ միանվագ վճար - 3000 ՀՀ դրամ
Մարումներ - տոկոսների ամենամսյա մարումներ, իսկ մայր գումարի մարումը` ժամկետի վերջում

Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի`

տվյալ դեպքում N=13, որից մեկ վճարումը վարկի ստացման պահին վճարն է (3000 ՀՀ դրամ) և մյուս 12-ը` մայր գումարի և տոկոսների վճարումներն են:

Թարմացվել է:
29 /06 /2010