"Մալաթիա ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպություն" Սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, այսուհետև` Վարկային Կազմակերպություն, ստեղծվել է փայատերերի 27.07.2006թ. հիմնադիր ժողովի որոշմամբ, և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ գործող օրենսդրությամբ:    

 Մալաթիա ՈւՎԿ ՍՊԸ-ն իր հաճախորդներին առաջարկում է առևտրային, սպառողական,  անշարժ գույքի վերանորոգման և ձեռքբերման վարկեր, իրականացնում է երաշխիքների տրամադրում: Գործունեության ընթացքում ընկերությունը համագործակցում է բանկերի և այլ կազմակերպությունների հետ: Կազմակերպության առավելություններից են փաստաթղթերի արագ ձևակերպումը և վարկերի արագ տրամադրումը: Մեր կազմակերպությունում վարկային մասնագետները ցուցաբերում են անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: Ներկայումս Երևան քաղաքում գործում են կազմակերպության 14 մասնաճյուղեր: Վարկեր տրամադրվում են Կազմակերպության գլխամասային գրասենյակում,  " Բրիջ " և  "Կենտրոն"  մասնաճյուղերում

Թարմացվել է:
02 /12 /2011