ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
"Մալաթիա Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը" Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն է, որը գործում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2006թ. սեպտեմբերի 09-ի թիվ 526 Ա որոշմամբ տրված վարկային կազմակերպության գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու N 15 լիցենզիայի հիման վրա:
Կազմակերպության նպատակն է դառնալ ֆինանսավարկային համակարգի օղակներից մեկը և Վարկային կազմակերպությունների մասին ՀՀ Օրենքում նախատեսված գործառնությունների իրականացմամբ բավարարել ազգաբնակչության պահանջը:
Կազմակերպությունը կարևորում է Հայաստանի տարածքում փոքր և միջին բիզնեսի զարգացումը և հատկապես տվյալ ոլորտի առաջընթացին են կոչված ծառայել ՙՄալաթիա ՈՒՎԿ՚ ՍՊԸ-ի կողմից տրամադրվող առևտրային վարկերը: Ֆինանսավորվում են առևտրի, արտադրության, սպասարկման ոլորտները:
02 /12 /2011