ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ
Վարկի ժամկետը
 մինչև 84 ամիս
Վարկի արժույթը  ՀՀ դրամ, արտարժույթ
Տարեկան անվանական տոկոսադրույքը
 18-24%
Վարկի տրամադրման վճար (միանվագ)  - մինչև 1.000.000 ՀՀ դրամ` 50.000 ՀՀ դրամ
 - 1.000.001-2.000.000 ՀՀ դրամ` 70.000 ՀՀ դրամ
 - 2.000.001 ՀՀ  դրամից ավելի վարկի գումարի դեպքում` վարկի գումարի 3,5 %-ի չափով
 - արտարժույթով վարկեր 3,5 %
 - արտարժույթով վարկեր` 30.000 և ավելի վարկի գումարի դեպքում 1,5 %-ի չափով (արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա)

Նոտարական, Կադաստրային ծախսեր 40.000-70.000 ՀՀ դրամ
ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցման համար (ներառյալ ԱԱՀ)  - ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր 3000 ՀՀ դրամ
 - իրավաբանական անձ                          5000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակը կանխիկ կամ անկանխիկ
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում  - ժամկետանց վարկի գումարի համար տույժ` 0,5 %
 ժամկետանց տոկոսագումարի համար տույժ` 0,2%
Վարկի մարումը, տոկոսագումարների հաշվարկման կարգըը Վարկը մարվում է նվազող վճարումներով` հավասարաչափ ամորտիզացիայի սկզբունքով (երբ հաստատուն է վարկի մայր գումարի մարումը, իսկ տոկոսավճարները նվազում են վարկի մնացորդի նվազմանը զուգահեռ) տարին ընդունելով 365 օր
Վարկի և տոկոսագումարների մարման հաճախականությունը Սահմանված է ամսական, կարող է սահմանվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակաշրջան 
Վարկը ժամկետից շուտ մարում ժամկետից շուտ մարման դեպքում տույժ չի գանձվում
Որոշման կայացում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 3 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 7 աշխատանքային օրվա ընթացքում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
-Վարկը ձևակերպվում է Կազմակերպության գլխամասային գրասենյակում (ք. Երևան, Սեբաստիա 66) և ՙԲրիջ՚ մասնաճյուղում (Կոմիտասի 34/46) :
-Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա:
-Կազմակերպությունը (Գրավառուն) իրավունք ունի գրավի և/կամ Վարկային պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, պահանջել Գրավով ապահովված բոլոր պարտավորությունների կատարում, իսկ այդ պահանջը չբավարարելու դեպքում` Ձեր անշարժ գույքի նկատմամբ տարածել բռնագանձում (առգրավել անշարժ գույքը) և իր պահանջները բավարարել պայմանագրով սահմանված կարգով:
-Գույքի իրացումից ստացված գումարների հաշվին վարկի մնացորդային գումարի, հաշվարկված տոկոսների, ինչպես նաև վճարման ենթակա այլ պարտավորությունների գծով Կազմակերպության պահանջները չբավարարելու դեպքում, այն ենթակա է վարկառուից լրացուցիչ գումարի գանձման կամ դրան համարժեք այլ գույքի բռնագանձման միջոցով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
-Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումների ժամկետին չվճարելու դեպքում վարկառուի մասին բացասական տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
-Տրամադրվող վարկի հարաբերությունը գրավադրվող` ձեռքբերվող, վերանորոգվող անշարժ գույքի գնահատված լիկվիդացիոն արժեքին չպետք է գերազանցի համապատասխանաբար 80 և 70 տոկոսը:
-Կազմակերպությունում մեկից ավելի վարկավորման դեպքում վարկի տրամադրման վճարը կազմում է վարկի գումարի  1.5 տոկոսը:

Թարմացվել է:
05 /12 /2011