ԵՐԱՇԽԻՔՆԵՐ
Արժույթը
 ՀՀ դրամ, արտարժույթ
Ժամկետը
 մինչև 2 տարի
Հայտի ուսումնասիրության վճար (ներառյալ ԱԱՀ) 15.000 ՀՀ դրամ
Կոմիսիոն վարձատրություն 2-3 տոկոս երաշխիքի գումարից, նվազագույնը` 15.000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ)
Երաշխիքի պայմանների փոփոխություն  գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների դիմաց լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման միջնորդավճար` առանց նվազագույն սահմանաչափի կիրառման (գանձվում է միանվագ)
Վճարում պահանջի դիմաց երաշխիքի ներքո բենեֆիցիարին վճարված գումարը պայմանագրով սահմանված ժամկետում չմարելու դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ սկսում է հաշվարկվել օրական 0,2 տոկոս տույժ, իսկ 5 և ավելի աշխատանքային օր ժամկետանց պարտավորության առկայության դեպքում` նաև տուգանք` ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով
ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցման համար (ներառյալ ԱԱՀ) 5000 ՀՀ դրամ
Ապահովվածություն Որպես տրամադրվող երաշխիքի ապահովման միջոցներ Կազմակերպությունը կարող է  գրավ ընդունել  անշարժ և շարժական գույք, շրջանառության  մեջ գտնվող  ապրանքներ և ապահովման այլ միջոցներ: Ընկերության համար ընդունելի գույքի ապահովմամբ տրամադրվող երաշխիքի գումարը չի կարող գերազանցել ապահովման միջոցի գնահատված արժեքի 70 տոկոսը
Երաշխիքի ձևակերպումը անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 10 աշխատանքային օրվա ընթացքում
Թարմացվել է:
05 /12 /2011