Վարկի ժամկետը 3 ամսից մինչև 2 տարի
Տարեկան անվանական տոկոսադրույքը 24%
Վարկի արժույթը
 ԱՄՆ դոլար
Վարկի չափը  3000-5000 
Վարկի ապահովվածություն  Շրջանառու միջոցներ, հիմնական միջոցներ                                              
Վարկի տրամադրման վճար (միանվագ) վարկի գումարի 3.5 %-ի չափով (արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա):
Վարկային ռեգիստրից հարցման համար (ACRA)   - անհատ ձեռնարկատեր 3000 ՀՀ դրամ
 - իրավաբանական անձ 5000 ՀՀ դրամ 
Վարկ հարաբերած գրավ առավելագույնը 40 տոկոսի սահմաններում
Վարկի տրամադրման եղանակը կանխիկ կամ անկանխիկ
Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում  - ժամկետանց վարկի գումարի համար տույժ` 0,5 %
 ժամկետանց տոկոսագումարի համար տույժ` 0,2%
Վարկի մարումը, տոկոսագումարների հաշվարկման կարգը Վարկը մարվում է նվազող վճարումներով` հավասարաչափ ամորտիզացիայի սկզբունքով (երբ հաստատուն է վարկի մայր գումարի մարումը, իսկ տոկոսավճարները նվազում են վարկի մնացորդի նվազմանը զուգահեռ) տարին ընդունելով 365 օր
Վարկի և տոկոսագումարների մարման հաճախականությունը Սահմանված է ամսական, կարող է սահմանվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակաշրջան
Վարկը ժամկետից շուտ մարում ժամկետից շուտ մարման դեպքում տույժ չի գանձվում
Որոշման կայացում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 2 աշխատանքային օրվա ընթացքում
Վարկի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 5 աշխատանքային օրվա ընթացքում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
- Կազմակերպությունը (Գրավառուն) իրավունք ունի գրավի և/կամ Վարկային պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, պահանջել Գրավով ապահովված բոլոր պարտավորությունների կատարում, իսկ այդ պահանջը չբավարարելու դեպքում` գույքի նկատմամբ տարածել բռնագանձում (առգրավել գույքը) և իր պահանջները բավարարել պայմանագրով սահմանված կարգով:
- Գույքի իրացումից ստացված գումարների հաշվին վարկի մնացորդային գումարի, հաշվարկված տոկոսների, ինչպես նաև վճարման ենթակա այլ պարտավորությունների գծով  Կազմակերպության պահանջները չբավարարելու դեպքում, այն ենթակա է վարկառուից լրացուցիչ գումարի գանձման կամ դրան համարժեք այլ գույքի բռնագանձման միջոցով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 
- Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումների ժամկետին չվճարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
- Տրամադրվող վարկի մեծությունը որոշվում է հաճախորդի վճարունակությունից:
- Կազմակերպությունում մեկից ավելի վարկավորման դեպքում վարկի տրամադրման վճարը կազմում է վարկի գումարի 1.5 տոկոսը:

Թարմացվել է:
05 /12 /2011