ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ
| ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ |
|
| Վարկի ժամկետը |
մինչև 60 ամիս |
| Տարեկան անվանական տոկոսադրույքը |
18-24% |
| Վարկի արժույթը |
ՀՀ դրամ, արտարժույթ |
| Ոլորտներ |
առևտուր, սպսարկում, արտադրություն, այլ |
| Վարկի առավելագույն գումարը | 50.000.000 ՀՀ դրամ |
| Վարկի տրամադրման վճար (միանվագ) | - մինչև 1.000.000 ՀՀ դրամ` 50.000 ՀՀ դրամ - 1.000.001-2.000.000 ՀՀ դրամ` 70.000 ՀՀ դրամ - 2.000.001 ՀՀ դրամից ավելի վարկի գումարի դեպքում` վարկի գումարի 3,5 %-ի չափով - արտարժույթով վարկեր 3,5 % - արտարժույթով վարկեր` 30.000 և ավելի վարկի գումարի դեպքում 1,5 %-ի չափով (արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա) |
| ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցման համար (ներառյալ ԱԱՀ) | - անհատ ձեռնարկատեր 3000 ՀՀ դրամ - իրավաբանական անձ 5000 ՀՀ դրամ |
| Վարկի տրամադրման եղանակը | կանխիկ կամ անկանխիկ |
| Նոտարական, Կադաստրային ծախսեր | 40.000-70.000 ՀՀ դրամ |
| Վարկառուի կողմից իր պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում | - ժամկետանց վարկի գումարի համար տույժ` 0,5 % - ժամկետանց տոկոսագումարի համար տույժ` 0,2% |
| Վարկի մարումը, տոկոսագումարների հաշվարկման կարգը | Վարկը մարվում է նվազող վճարումներով` հավասարաչափ ամորտիզացիայի սկզբունքով (երբ հաստատուն է վարկի մայր գումարի մարումը, իսկ տոկոսավճարները նվազում են վարկի մնացորդի նվազմանը զուգահեռ) տարին ընդունելով 365 օր |
| Վարկի և տոկոսագումարների մարման հաճախականությունը | Սահմանված է ամսական, կարող է սահմանվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակաշրջան |
| Վարկը ժամկետից շուտ մարում | ժամկետից շուտ մարման դեպքում տույժ չի գանձվում |
| Որոշման կայացում | անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 3 աշխատանքային օրվա ընթացքում |
| Վարկի տրամադրում | անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից 7 աշխատանքային օրվա ընթացքում |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
- Կազմակերպությունը (Գրավառուն) իրավունք ունի գրավի և/կամ Վարկային պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, պահանջել Գրավով ապահովված բոլոր պարտավորությունների կատարում, իսկ այդ պահանջը չբավարարելու դեպքում` գույքի նկատմամբ տարածել բռնագանձում (առգրավել գույքը) և իր պահանջները բավարարել պայմանագրով սահմանված կարգով:
- Գույքի իրացումից ստացված գումարների հաշվին վարկի մնացորդային գումարի, հաշվարկված տոկոսների, ինչպես նաև վճարման ենթակա այլ պարտավորությունների գծով Կազմակերպության պահանջները չբավարարելու դեպքում, այն ենթակա է վարկառուից լրացուցիչ գումարի գանձման կամ դրան համարժեք այլ գույքի բռնագանձման միջոցով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումների ժամկետին չվճարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
- Տրամադրվող վարկի մեծությունը որոշվում է հաճախորդի վճարունակությունից` սահմանափակվելով գույքի գնահատված արժեքի առավելագույնը 80 տոկոսի սահմաններում:
- Կազմակերպությունում մեկից ավելի վարկավորման դեպքում վարկի տրամադրման վճարը կազմում է վարկի գումարի 1.5 տոկոսը:
05 /12 /2011