ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՎԱՐԿԵՐ
| Վարկի ժամկետը | մինչև 5 տարի |
| Վարկի արժույթը | • ՀՀ դրամ, • ԱՄՆ դոլար, • Եվրո |
| Վարկի նվազագույն և առավելագույն գումարները | Սահմանափակում չկա |
| Տարեկան տոկոսադրույքը | 20 - 24% |
| Վարկի գումարի տրամադրման եղանակը | կանխիկ |
| Կանխիկի տրամադրման վճար (կանխիկացման գումար) |
• մինչև 1.000.000 ՀՀ դրամը` 50.000 ՀՀ դրամ • 1.000.001-2.000.000 ՀՀ դրամը` 70.000 ՀՀ դրամ • 2.000.001 ՀՀ դրամից ավելի` վարկի գումարի 3.5%-ի չափով • Արտարժույթով վարկեր` 30.000 և ավելի վարկի գումարի դեպքում` 1.5%-ի չափով: |
| Վարկային բյուրոյից հարցման համար (ԱՔՌԱ) | • ֆիզիկական անձանց 3000 ՀՀ դրամ • իրավաբանական անձանց 5000 ՀՀ դրամ |
| Տույժեր | • Ժամկետանց վարկի գումարի համար տույժ` 0.5% • Ժամկետանց տոկոսագումարի համար տույժ` 0.2% |
| Վարկի մարումը, տոկոսագումարների հաշվարկման եղանակը | Վարկը մարվում է ամսական նվազող վճարումներով` հավասարաչափ ամորտիզացիայի սկզբունքով (երբ հաստատուն է վարկի մայր գումարի մարումը, իսկ տոկոսավճարները նվազում են վարկի մնացորդի նվազմանը զուգահեռ) տարին ընդունելով 365 օր: |
| Վարկի մարման հաճախականությունը | Սահմանված է ամսական, կարող է սահմանվել վարկի մայր գումարի վճարման արտոնյալ ժամանակաշրջան: |
| Վարկի ժամկետից շուտ մարում | Վարկի ժամկետից շուտ մարելու դեպքում տույժ չի գանձվում: |
| Գրավը | Տրամադրվող վարկի հաշվին վերանորոգվող անշարժ գույք կամ այլ անշարժ գույք : |
| Պահանջներ Վարկառուների նկատմամբ | Վարկ կարող են ստանալ Ընկերության համար ընդունելի եկամտի աղբյուր ունեցող 20 տարին լրացած, իրավունակ, լրիվ գործունակ ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ռեզիդենտ ֆիզիկական անձինք, իսկ պայմանագրով նախատեսված մարման վերջնական ժամկետը պետք է սահմանված լինի նախքան վարկառուի կենսաթոշակային տարիքին հասնելը: |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`
- Ընկերությունը (Գրավառուն) իրավունք ունի գրավի և/կամ Վարկային պայմանագրով նախատեսված որևէ պարտավորություն չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, պահանջել Գրավով ապահովված բոլոր պարտավորությունների կատարում, իսկ այդ պահանջը չբավարարելու դեպքում` Անշարժ գույքի նկատմամբ տարածել բռնագանձում(առգրավել անշարժ գույքը) և իր պահանջները բավարարել պայմանագրով սահմանված կարգով:
- Անշարժ գույքի իրացումից ստացված գումարների հաշվին վարկի մնացորդային գումարի, հաշվարկված տոկոսների, ինչպես նաև վճարման ենթակա այլ պարտավորությունների գծով Ընկերության պահանջները չբավարարելու դեպքում, այն ենթակա է վարկառուից լրացուցիչ գումարի գանձման կամ դրան համարժեք այլ գույքի բռնագանձման միջոցով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումների ժամկետին չվճարելու դեպքում վարկառուի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
- Տրամադրվող վարկի մեծությունը որոշվում է հաճախորդի վճարունակությունից` սահմանափակվելով անշարժ գույքի երկկողմանի համաձայնությամբ գնահատված արժեքի առավելագույնը 70%-ի սահմաններում:
- Ընկերությունում մեկից ավելի վարկավորման դեպքում կանխիկի տրամադրման վճարը (կանխիկացման գումարը) կազմում է 1.5 % :
02 /04 /2010