ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
| Խորհրդի նախագահ | Աշոտ Երանոսյան Ծնվել է 1958 թվականին ք. Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը, խորհրդային տարիներին աշխատել է ԽՍՀՄ պետ. բանկի հայ գրասենյակում, մի քանի առևտրային բանկերում աշխատել է որպես մասնաճյուղերի կառավարիչ:1990-1994 թվականերին պատասխանատու պաշտոն է վարել ՀՀ պետ. եկամուտների կոմիտեում, ղեկավարել բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների հարկման բաժինը, ունի հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդականի դասային աստիճան: 1995 թվականից վերադարձել է բանկային համակարգ, նրա նախաձեռնությամբ միավորվել են Մէծ և Սևան բանկերը, և միաձուլման արդյունքում ստեղծվել է Միջ.ինվեստ բանկը (այժմ ԲՏԱ բանկ), որի վարչության նախագահն ու գործադիր տնօրենն է եղել շուրջ տաս տարի: 2006 թվականին հիմնադրելով Փարվանա Ֆինանս Գրուպը` հիմնադրել և ղեկավարում է այդ խմբի առաջատար կազմակերպությունը` ՙՄալաթիա Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ -ն: |
| Խորհրդի անդամ | Գագիկ Իգնատոսյան Ծնվել է |
| Խորհրդի անդամ, գործադիր տնօրեն | Մարինե Գևորգյան Ծնվել է 1960 թվականին ք. Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ մասնագիտությամբ: 1991-1997 թվականներին աշխատել է "Արմենտոյ" համատեղ ձեռնարկությունում որպես կադրերի բաժնի մասնագետ, ապա կադրերի բաժնի պետ: 1997-1998 թվականներին աշխատել է "Սևան Բանկ" ՓԲԸ-ում որպես վարկային բաժնի գլխավոր մասնագետ, 1999-2005 թվականներին` "Միջինվեստբանկ" ՓԲԸ "Զեյթուն" մասնաճյուղի կառավարիչ, 2005-2006 թվականներին` "Յունիբանկ" ՓԲԸ-ի տարբեր մասնաճյուղերում աշխատել է որպես կառավարչի տեղակալ-վարկային բաժնի պետ: 2006 թվականի հոկտեմբերից "Մալաթիա ՈՒՎԿ" ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է: |
| Գլխավոր հաշվապահ | Գոհար Բաբաջանյան Ծնվել է 1963 թվականին ք. Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1989-1998 թվականներին աշխատել է Արդշինբանկում որպես հաշվապահ, այնուհետև առաջատար մասնագետ, 1999-2005 թվականներին` Էմպորիկի Բանկ(Հայաստան) ՓԲԸ-ում որպես հաշվապահ: 2005-2006 թվականներին աշխատել է Սիբորն Ինտերնեյշնլ ՀՁ ՓԲԸ–ում որպես գլխավոր հաշվապահ: 2006-2008 թվականներին մասնագիտական գործունեությունը շարունակել է Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ: 2008 թվականից սկսած աշխատում է Մալաթիա ՈՒՎԿ ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ: |
| Վերստուգող | Արշալույս Սահակյան Ծնվել է 1982 թվականին ք. Դիլիջանում: Սովորել և ավարտել է Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիայի ֆինանսներ և վարկ բաժինը: Սովորել է Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում` Հոհենհայմ Համալսարանում: 2005-2007 թվականներին ծառայել է Հայկական Բանակում: 2008-2009 թվականներին աշխատել է Սթար Դիվայդ ՓԲԸ-ում որպես մենեջեր, այնուհետև որպես պաշարների կառավարման մասնագետ: 2009 թվականից աշխատել է Մալաթիա ՈՒՎԿ ՍՊԸ-ում որպես վարկային մասնագետ: 2010 թվականի փետրվարին Մալաթիա ՈՒՎԿ ՍՊԸ-ում նշանակվել է որպես վերստուգող, 2010 թվականի օգոստոսին` "Գառնի Ինվեստ" ՈՒՎԿ ՓԲԸ -ում որպես վերստուգող: |
Թարմացվել է:
15 /05 /2012
15 /05 /2012